Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Մայիս 7 - Հունիս 5
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մայիս 3 - Հունիս 14
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մայիս 3 - Հունիս 7
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մայիս 3 - Հունիս 7
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մայիս 3 - Հունիս 7
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 30 - Մայիս 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 29 - Մայիս 29
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 25 - Մայիս 24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 22 - Մայիս 21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 17 - Մայիս 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 15 - Մայիս 14
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 4 - Մայիս 16
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024,Մարտ 28 - Դեկտեմբեր 31
ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ.
2021,Սեպտեմբեր 27 - 2024,Սեպտեմբեր 27

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.05.24 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

Հարգելի՛ այցելուներ

Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

09.05.24 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այսօր՝ Հաղթանակի ու խաղաղության օրվա առիթով, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, համայնքապետարանի ղեկավարությունն ու աշխատակիցները, համայնքի ՀՈԱԿ-ների աշխատակիցները և համայնքի բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական և Արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակին։Նախ այց կատարվեց «Անհայտ զինվորի» հուշարձան-կոթող, որտեղ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին, ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին 1941-1945 թթ.-ի պատերազմում զոհված թալինցիների հիշատակի համար։Եույթներ ունեցան Թալինի մշակութային կենտրոնի սաները։Հիշատակի արարողության մասնակիցները հաջորդիվ այցելեցին Թալինի գերեզմանատուն՝ Արցախյան ազատամարտի, 2020 թ․-ի 44-օրյա պատերազմում և հաջորդած պատերազմական ... Մանրամասն
09.05.24 «ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՑԱՏԿԱՑԱՆՑԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ քաղաքացիներ, սույն թվականի մայիսի 11-ին, ժամը 11։00-ից սկսած, Թալինի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցում կանցկացվի «Թալինի համայնքապետի գավաթ» ցատկացանցի առաջնությունը։
Առաջնության բացման արարողությանը և մրցումների հետագա ընթացքին կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր ցանկացող։
Սիրով հրավիրում և սպասում ենք բոլորիդ՝ մարզական հետաքրքիր միջոցառմանը։
06.05.24 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Թալինի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդականը, օգնականները, Թալինի համայնքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ։Հանդիպման օրակարգում ընդգրկված էին համայնքում ընթացող աշխատանքների, կարիքների, անելիքների և խնդիրների շրջանակները ընդգրկող հարցեր և թեմաներ։Լայն քննարկումներ ծավալվեցին սարերից եկող ջրերի բնակավայրերին ճիշտ բաշխում իրականացնելու, ջրային ռեսուրսների և պաշարների համաչափ օգտագործելու վերաբերյալ։ Հաջորդիվ անդրադարձ կատարվեց համայնքում նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին, զուգահեռ քննարկվեցին ներկա ... Մանրամասն
06.05.24 ԱՐԱԳԱԾԱՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՄԻՋԴԱՇՏԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Ավարտական փուլում է գտնվում սուբվենցիայի շրջանակներում կատարված` Արագածավան բնակավայրում միջդաշտային ոռոգման համակարգի հիմնանորոգման աշխատանքները։
Վերոնշյալ ծրագիրը պետք է կատարվեր 2021 թ․-ին, չկատարվելու պատճառով Կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչև 2023 թ․-ի նոյեմբեր ամիսը, ապա դադարեցվել։ 2024 թ․-ին նոր պայմանագրով ծրագիրը կրկին հաստատվել և կյանքի է կոչվել։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 16․524․000 ՀՀ դրամ։
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, տեղակալ Գուրգեն Թադևոսյանի, խորհրդական Սևակ Մանուկյանի, Արագածավանի վարչական ղեկավար Արթուր Նազարյանի և այլ աշխատակիցների հետ այսօր դիտարկեց կատարված աշխատանքների արդյունքը։
03.05.24 ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի անդամների հետ այցելեց Ակունք բնակավայր՝ վարչական ղեկավարի և բնակիչների հետ հանդիպելու նպատակով։
Քննարկման առանցքային թեման բնակավայրի ջրային պաշարների վերաբերյալ էր, բնակիչների հետ քննարկվեցին ջրի ներքին ցանցին, սակավությանը, բաշխմանը և թեմայից բխող այլ հարցեր։ Համայնքի ղեկավարը ընդգծեց, որ արվում է ամեն ինչ՝ առկա խնդիրը լուծելու ուղղությամբ, հավելեց, որ տվյալ պարագայում կարևոր է նաև բնակիչների սրտացավ ու հավասար վերաբերմունքը ջրի պաշարներին։
Օգտվելով առիթից, Ակունքի բնակիչները համայնքի ղեկավարի ուշադրությանը ներկայացրին բնակավայրում առկա մնացյալ խնդիրները նույնպես, բարձրաձայնված խնդիրներն արձանագրվեցին՝ լուծման նպատակով։
03.05.24 ԱՅՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈԱԿ-ՆԵՐ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի անդամների, համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարի, Աշնակի վարչական ղեկավարի և ավագանու անդամի, այլ ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելեց Աշնակ բնակավայր, եղավ Աշնակի մանկապարտեզում և մշակույթի տանը։Այցի ընթացքում ուսումնասիրվեց Աշնակի մանկապարտեզի շենքային պայմանները, ներկաները տեղում հետևեցին մանուկների առօրյային և սննդակարգին , ուսումնասիրեցին և գնահատեցին մանկապարտեզի ունեցած հնարավորությունները։ Տեղում արձանագրվեցին բոլոր առկա խնդիրները՝ որոնք ներկայացրեց մանկապարտեզի տնօրենը, ինչպես նաև խնդիրներ նկատվեցին համայնքի ղեկավարի կողմից, դրանք մեծամասամբ վերաբերում էին մանկապարտեզի ... Մանրամասն
27.04.24 ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՅՍՕՐ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ
Քաղաքացու օրվա գաղափարներից են՝ սերունդներին մեկտեղելը, քաղաքացիական երկխոսության համար հնարավոր հարթակներ ստեղծելը, հանրության հուզող հարցերն ու քաղաքացի-պետություն կապի և անելիքների վերաբերյալ քննարկումներ անցկացնելն է։Հենց այս նպատակով ՀՀ ԿԳՄՍնախարարության կողմից ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպվել են «Հայրենիքը պետությունն է: Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» խորագրովտարբեր միջոցառումներ, որոնք այսօր անցկացվեցին նաև Թալինում։Թալինի համայնքապետարանում, համայնքի պատանիները և երիտասարդները, բնակիչները և համայնքապետարանի աշխատակիցները հանդիպում ունեցան պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ, ով ներկայացրեց պետության, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner