ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Արտենիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝
• Հոգեբան 0․5 հաստիքային միավոր:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024թ. մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրի պահանջներին համապատասխանող անձը։
Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի որակավորման պահանջն է`
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում ( Ձև 1)
• Կրթության մասին փաստաթուղթ ( դիպլոմ)
• Անձը հաստատող փաստթուղթ
• Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
• Ինքնակենսագրություն ( Ձև 4)
• Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
• Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
•Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները՝ վերադարձնում։ Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են «Արտենիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում` 2024թ-ի ապրիլի 15-ից 2024-ի մայիսի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09։00-16։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ-ի մայիսի 17-ին, ժամը 11։00-ին «Արտենիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում, հասցե`Արտենի, Իսահակյան փողոց, 1-ին նրբանցք, շ. 1:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077-92-29-50, Էլ. փոստ` mankakanjpitner@mail.ru:
Թալինի համայնքապետարան