2024 թվականի հունիսի 11-ին 12:30-ին, Թալինի համայնքապետարանում (հասցեն ք.Թալին,Գայի 1, 3-րդ հարկ) անցկացնել հողամասի աճուրդ-վաճառք:
-Աճուրդի առարկա է հանդիսանում՝
Լոտ 1. գ․ Մաստարա 3-րդ փողոց 45 հողամաս հասցեում գտնվող 02-069-0330-0021 ծածկագրով, 2,2465 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 2218 ՀՀ դրամ, ընդամենը 4,897,370 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է սպորտային համալիրի կառուցման նպատակով։
Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 2,448,685 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 244,869 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։
Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր):
Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։ Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։
Աճուրդի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ։ Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով։ Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։
Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և աճուրդի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։ Աճուրդի մասնակից չհամարվող անձիք աճուրդին ներկա գտնվելու համար, ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր։
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։ Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։ Հողամասերի օտարումն իրականացվում է դասական աճուրդով։
Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00։
Թալինի համայնքապետարան