ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝
•Հոգեբան – 0․5 հաստիքային միավոր:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024թ. մարտի 27-ի N20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրի պահանջներին համապատասխանող անձը։
Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի որակավորման պահանջն է`
1.Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
•Դիմում ( Ձև 1)
•Կրթության մասին փաստաթուղթ ( դիպլոմ)
•Անձը հաստատող փաստթուղթ
•Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
•Ինքնակենսագրություն ( Ձև 4)
•Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
•Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
•ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
•Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ ում`2024թ-ի սեպտեմբերի 13-ից 2024թ-ի հոկտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-16։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ-ի հոկտեմբերի 15-ին, ժամը 11։00-ին «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում, հասցե՝ Արագածավան Հոկտեմբերյան խճուղի 2 նրբ․ 34։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094-99-43-96, Էլ.փոստ` ruzannamelkonyan59@mail.ru։
Թալինի համայնքապետարան