Այսօր: Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Թալինի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
07/06/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
24/06/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի՝

1) բարձրագույն կրթություն․

2)«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարող անձը․

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն․

2)ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողություն․

3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն․

4)աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ․

5)ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն․

6)առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը՝

1)ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ․

2)ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից․

3)ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարված կազմակերպության ղեկավար․

4)65 տարին լրացած քաղաքացիները․

5)ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար 26 մարտի 2020 թվականի N 02-Ն հրամանի» 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են։

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Թալինի համայնքապետարանի աշխատակազմ են ներկայացնում՝

1)դիմում

2)մեկ լուսանկար՝ 3X4 չափսի․

3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին․

4)նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը).

5)ինքնակենսագրություն

6)անձնագիր կամ նույնականացման քարտ

7)բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ

8)արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները

9)տեղեկանք՝ մշտական բնակության վայրից․

10)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։

Թափուր պաշտոնների հիմնական աշխատավարձերը կազմում է՝ 

«Ներքին Սասնաշենի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ 140000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը

«Մաստարայի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ 140000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը

«Կաթնաղբյուրի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ 130000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը

«Ագարակավանի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ 130000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը

«Դավթաշենի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ 130000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը

«Իրինդի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ 130000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը

«Դաշտադեմի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ 130000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը

«Ակունքի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ 130000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը 

Թափուր պաշտոնի գտնվելու վայրերն են՝

«Ներքին Սասնաշենի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ Ներքին Սասնաշեն բնակավայր

«Մաստարայի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ Մաստարա բնակավայր

«Կաթնաղբյուրի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ Կաթնաղբյուր բնակավայր

«Ագարակավանի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ Ագարակավան բնակավայր 5 փ․ շ․ 11

«Դավթաշենի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝  գ․ Դավթաշեն 7-րդ փ․ 1-ին նրբանցք 2 շենք

«Իրինդի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝  Իրինդ բնակավայր 27

«Դաշտադեմի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ Դաշտադեմ բնակավայր 

«Ակունքի Մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ Ակունք բնակավայր 7 փ․ 3 շ․

-Մրցույթը անցկացվելու է 2024թ-ի հուլիսի 9-ին ժամը 11-ին Թալինի համայնքային «Մանկական գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճում (հասցեն՝ ք․ Թալին Շահումյան փող․ 15․ հեռախոս՝ 060-75-77-85, էլեկտրոնային հասցե ՝ talinihamaynqapetaran@list.ru

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10։00-17։00-ն, համայնքապետարանի աշխատակազմում (հասցեն՝ ք․ Թալին Գայի փող․ 1, 3-րդ հարկ, 310 սենյակ)։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024թ-ի հունիսի 24-ն է։

 

Թալինի համայնքապետարան

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (1.6ՄԲ)
Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner