2024թ. ապրիլի 30-ին ժամը 11:00-ին հրավիրվում է Թալին համայնքի ավագանու 2024թ. առաջին նստաշրջանի հերթական նիստը:
Նիստը տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի <<Թալինի մանկական գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի դահլիճում (ք.Թալին, Շահումյան փող. 15):
Նիստի օրակարգն է՝
1) Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին կից մասնաճյուղ բացելու և կազմակերպության կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
2) Համայնքի սեփականություն հանդիսայող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։
3) Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «ԳԵՏԱՓ 1» շինարարական ավազների հանքերևակման աշխատանքների նախաձեռնության վերաբերյալ «ՌԱՀ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին։
4) Թալին համայնքի ավագանու 27.12.2023թ-ի <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 158-Ա որոշման 7-րդ հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
5) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-016-0014-0021 ծածկագրով անշարժ գույքը <<Արագածավանի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
6) Տեղական տուրքի արտոնություն սահմանելու մասին։
7) Թալին համայնքի Մաստարա բնակավայրի 02-069-0330-0021 ծածկագրի տակ գտնվող 2,2465 հա հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու մասին։
8) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին։
9) Թալին համայնքի 2024թ. տարեկան բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի մասին։
10)«Թալինի համայնքապետարանի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» Թալին համայնքի ավագանու 27․12․2023թ․ N 159-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
11) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին։
Թալինի համայնքապետարան