ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝
•ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ՝ 1 հաստիքային միավոր:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011թ․ ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը։
Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի որակավորման պահանջն է`
1.Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
•Դիմում ( Ձև 1)
•Կրթության մասին փաստաթուղթ ( դիպլոմ)
•Անձը հաստատող փաստթուղթ
•Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
•Ինքնակենսագրություն ( Ձև 4)
•Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
•Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
•ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
•Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ ում` 2024թ-ի փետրվարի 9-ից 2024թ-ի մարտի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-16։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ-ի մարտի 12-ին, ժամը 11։00-ին «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում, հասցե՝ Արագածավան Հոկտեմբերյան խճուղի 2 նրբ․ 34։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094-99-43-96, Էլ.փոստ` ruzannamelkonyan59@mail.ru։
Թալինի համայնքապետարան