ՀՀ Արագածոտն մազի Թալին համայնքի «Իրինդի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝
դաստիարակ - /1,12/ հաստիքային միավոր:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011թ ապրիլի 26-ի N 416-ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը :
Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորման պահանջն է`
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում (Ձև 1)
• Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
• Անձը հաստատող փաստաթուղթ
•Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
•Ինքնակենսագրություն (Ձև 4)
•Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
•Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
•ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
•Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր ( դրանց առկայության դեպքում):
Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք:
Փաստաթղթերի համար դիմել «Իրինդի մանկապարտեզ» ՀՈԱԿ:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ.-ի օգոստոսի 29-ից – 2023թ.-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից 16։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թ.-ի սեպտեմբերի 29-ին, «Իրինդի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում, հասցե՝ Իրինդ, փ. 27 շ. 1/1։
Հարցերի դեպքում կարողեք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 098 75 04 96, Էլ. փոստ` irind.mankapartez.18@mail.ru։
Թալինի համայնքապետարան