ՀՀ Արագածոտն մարզի Թալին համայնքի «Դավթաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝
• դաստիարակ 1,12 հաստիքային միավոր: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011թ ապրիլի 26-ի N 416-ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորման պահանջն է՝
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում ( Ձև 1)
• Կրթության մասին փաստաթուղթ ( դիպլոմ)
• Անձը հաստատող փաստթուղթ
• Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
• Ինքնակենսագրություն ( Ձև 4)
• Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
• Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
•Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր ( դրանց առկայության դեպքում): Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք :
Փաստաթղթերն ընդունվում են «Դավթաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ ում` 09.08.2023թ. -05.09.2023թ. ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-16:00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 08.09.2023թ. ժամը 11։00-ին «Դավթաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում՝ հասցե` 7-րդ փ, 1 նրբ. 2-րդ շենք, հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094-01-60-08, էլ.փոստ՝ eva.karapetyan211@gmail.com:
Թալինի համայնքապետարան