Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024Թ. ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 23 - 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 22 - Մայիս 21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 17 - Մայիս 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 15 - Մայիս 14
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 10 - Մայիս 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 4 - Մայիս 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 4 - Մայիս 16
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 3 - Մայիս 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 28 - Մայիս 7
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024,Մարտ 28 - Դեկտեմբեր 31
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 26 - Ապրիլ 26
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Մարտ 26 - Ապրիլ 26
ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ.
2021,Սեպտեմբեր 27 - 2024,Սեպտեմբեր 27

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հայկանուշ Սարգսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
03/03/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
03/04/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի ապրիլի 5-ին ժամը 15:00-ին Թալինի համայնքապետարանում (հասցեն՝ ք. Թալին, Գայի փ. 1, 3-րդ հարկ) անցկացնել մրցույթ, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համար: Մրցույթի առարկա է հանդիսանում՝

Լոտ 1. Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0259-0006 ծածկագրով, 1,08 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 5 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1քմ-ի համար կազմում է 1,2 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 12960 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով՝ 6480 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 648 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

Լոտ 2. Թալին համայնքի Շղարշիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-084-00104-0117 ծածկագրով 2,5 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 25 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1քմ-ի համար կազմում է 0,5 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 12500 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով՝ 6250 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 625 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհի, հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

Լոտ 3․ Թալին համայնքի Արտենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-021-0230-0202 ծածկագրով, 1,29008 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 5 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1քմ-ի համար կազմում է 1,5 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 19351 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով՝ 9676 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 484 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

Լոտ 4․ Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0487-0687 ծածկագրով, 20 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ (19.05737 հա) արոտավայր, (0,94263 հա) վարելահող, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 5 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1 քմ-ի համար կազմում է 1,3 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 260000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով՝ 130000 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 13000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

Լոտ 5․ Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0487-0674 ծածկագրով, 20 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ (15.24348 հա) արոտավայր, (4,75652 հա) վարելահող, տրամադրվում է նպատակային օգտագործելու համար: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը տրամադրվում է 5 տարի ժամկետով, հողամասի մեկնարկային գինը 1 քմ-ի համար կազմում է 1,3 ՀՀ դրամ, ընդամենը՝ տարեկան 260000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով՝ 130000 ՀՀ դրամ, իսկ մրցույթային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 13000 ՀՀ դրամ։ Մրցույթի նախավճարը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը՝ մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ։ Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ, հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։ Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։ Մրցույթի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ։ Սակարկողը կարող է գինն ավելացնել մրցույթային քայլի չափից ոչ պակաս գումարով։ Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։ Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։ Մրցույթն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և մրցույթի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։ Մրցույթի մասնակից չհամարվող անձիք մրցույթին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր։ Մրցույթն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։ Մրցույթն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։ Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Մրցույթում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է վարձակալության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։ Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00

Թալինի համայնքապետարան

Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner