Այսօր: Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2023,Սեպտեմբեր 25 - Հոկտեմբեր 10
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2023,Սեպտեմբեր 20 - 29
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔՈՀԻՇՅԱԼ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2023,Սեպտեմբեր 18 - Հոկտեմբեր 4
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2023,Սեպտեմբեր 13 - Հոկտեմբեր 4
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2023,Օգոստոս 31 - Հոկտեմբեր 11
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2023,Օգոստոս 31 - Հոկտեմբեր 10
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՏԶ-82.1 ՄԱԿՆԻՇԻ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԸ, ՇԱՐՔԱՑԱՆԸ ԵՎ ՀԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2023,Օգոստոս 31 - Հոկտեմբեր 10
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Օգոստոս 31 - Սեպտեմբեր 28
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Օգոստոս 29 - Սեպտեմբեր 29
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Օգոստոս 29 - Սեպտեմբեր 28
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2023,Փետրվար 16 - 2024,Հունվար 1
ԻՐԱԶԵԿՈւՄ
2023,Հունվար 4 - 2024,Հունվար 1
ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ.
2021,Սեպտեմբեր 27 - 2024,Սեպտեմբեր 27

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.09.23 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

Հարգելի՛ այցելուներ

Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

27.09.23 ՀԱՎԵՐԺ ՓԱ՛ՌՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒ՛Մ
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` առավոտյան ժամը 07:10, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Հազարավոր մարդկային կորուստներից անմասն չմնաց Թալին համայնքը։
 
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, Թալինի համայնքապետարանի աշխատակիցներն այսօր այցելեցին Թալինի պանթեոն, խնկարկեցին և ծաղիկներ խոնարհեցին մեր հերոս եղբայրների շիրիմներին։
Հավերժ փա՛ռք մեր բոլոր հայորդիների վառ հիշատակին։
 
25.09.23 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ: ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԾՐԱԳՐԵՐ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ։
Այսօր լրացավ իմ պաշտոնավարման 1 տարին։ Ամփոփելով այս մեկ տարին, հպարտորեն պետք է նշեմ, որ Թալինում կյանքի որակի բարձրացումը տեսանելի է բոլորի համար։ Այս մեկ տարվա ընթացքում համայնքը զարգացում է ապրել բոլոր ոլորտներում՝ մշակութայինից մինչև տնտեսական, կոմունալ, քաղաքաշինական, ֆինանսական, սոցիալական և այլն։ Այս ընթացքում համայնքում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, ծրագրեր, բարեկարգումներ և բարեփոխումներ։ Իրականացված բոլոր աշխատանքներն ուղղված են եղել համայնքում կյանքի որակի բարձրացմանը, զարգացմանը, բարեկարգմանը, քաղաքացիների համար բարեկեցիկ և հետաքրքիր ժամանցի ապահովմանը։ Հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել Թալին խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում։ Լինելով Թալին խոշորացված համայնքի ղեկավար, ... Մանրամասն
14.09.23 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիների ընդունելությունը Թալինի համայնքապետարանում շարունակում է մնալ բնակիչների հետ շփման և նրանց խնդիրներին իրազեկ լինելու լավագույն միջոցներից մեկը։ Այս հինգշաբթի ևս, Թալին համայնքի բնակիչները բարձրաձայնեցին անձնական և համայնքային խնդիրներ, ներկայացրին դիմումներ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Սերգե Մկրտչյանին։ Բնակիչների կողմից հնչեցված բազմաբնույթ հարցերն ու խնդիրները երկկողմ քննարկվեցին ու պարզաբանվեցին, խնդիրներին լուծում տալու նպատակով Սերգե Մկրտչյանը համայնքապետարանի համապատասխան բաժիններին տվեց հանձնարարականներ։ Հարգելի՛ բնակիչներ, քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 10։00-12։00-ին և 15։00-17։00-ին։Ընդունելությանը մասնակից ... Մանրամասն
14.09.23 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Սարգիս Ավետիսյանը, «Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի» բաժնի ղեկավար Լուսինե Ավագյանը և համայնքապետարանի այլ ոլորտների ներկայացուցիչներ այսօր աշխատանքային հանդիպում ունեցան Թալին համայնքի մանկապարտեզների տնօրենների հետ։ Հանդիպման նպատակը բազմաբնույթ էր, քննարկումների առանցային հարցերից էր մանկապարտեզների գործունեությունը և խնդիրները։ Համայնքապետարանի ներկայացուցիչները լավ լուրով սկսեցին հանդիպումը, հայտարարելով, որ այսուհետ համայնքում գործող բոլոր մանկապարտեզները կաշխատեն նաև ձմռանը։Այնուհետև առանձին- առանձին անդրադարձ կատարվեց յուրաքանչյուր մանկապարտեզի գործունեությանը, առկա խնդիրներին և կարիքներին։ Կառուցողական քննարկումներ ... Մանրամասն
12.09.23 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել Թալին համայնքի ավագանիների, վարչական տարածքների ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ։
 
Հանդիպման նպատակը և օրակարգային հարցերը տարաբնույթ էին, համայնքի ղեկավարը հանդես եկավ աշխատանքային ընթացքը կարգավորող հայտարարություններով, քննարկվեցին համայնքին, համայնքում ընթացող աշխատանքներին վերաբերող հարցեր։ Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև աշխարհաքաղաքական և երկրում ընթացող իրավիճակային հարցերի, կիսվեց համայնքի և երկրի զարգացման իր տեսլականով, որն ենթադրում է ամենօրյա, միասնական և ազնիվ աշխատանք։
07.09.23 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Թալինի համայնքապետարանում այսօր քաղաքացիների հերթական ընդունելություն էր։ Իրենց հուզող հարցերին ու խնդիրներին լուծում, և դիմումներին ընթացք տալու նպատակով Թալին համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ այսօր դիմեցին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանին։Ընդունելության շրջանակներում բնակիչների կողմից ներկայացված սոցիալական, աշխատանքային, կոմունալ, հողային, առողջապահական և այլ տարաբնույթ հարցեր քննարկվեցին և պարզաբանվեցին։ Հարգելի՛ բնակիչներ, քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 10։00-12։00-ին և 15։00-17։00-ին։Ընդունելությանը մասնակից դառնալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ այցելելով համայնքապետարան (քարտուղարության բաժին) կամ զանգահարել ... Մանրամասն
06.09.23 ՍՈՒՍԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՓՈՔՐԻԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԿՀԱՃԱԽԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Սուսեր բնակավայրում այսօր տեղի ունեցավ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցեցին Սուսերի վարչական ղեկավար Արա Ստեփանյանը, Թալինի համայնքապետարանի «Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի» բաժնի ղեկավար Լուսինե Ավագյանը, Թալինի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Ամալյա Սահակյանը, համայնքի բնակիչներ, փոքրիկներ։ Գեղեցիկ օրվան սպասում էին թե՛ փոքրիկները, թե՛ ծնողները: Մանկապարտեզի բացումը ուղեկցվեց փոքրիկ մշակութային միջոցառմամբ, որն էլ ազդարարեց մանուկների մուտքը կրթօջախ։ Համայնքի ներկայացուցիչները ողջունեցին ներկաներին և նոր մանկապարտեզի բացման առթիվ շնորհավորեցին՝ փոքրիկներին մաղթելով հետաքրքիր, արևոտ ու ուրախ օրեր մանկապարտեզում։ Մանուկները ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner