26.03.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
26.03.25
ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏ՝ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
|
Թալին համայնքի կոմունալ ծառայության բոլոր աշխատակիցներին տրամադրվել է նոր աշխատանքային համազգեստ՝ ապահովելու նրանց հարմարավետությունն ու տեսանելիությունը աշխատանքի ընթացքում։ Կոմունալ աշխատակիցների անխոնջ աշխատանքը ապահովում է մեր համայնքի մաքրությունը, բարեկարգումը և հարմարավետությունը։ Ամեն օր նրանք հոգ են տանում մեր շրջապատի մասին՝ դարձնելով այն ավելի մաքուր, անվտանգ և գեղեցիկ։
|
|
26.03.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ՝ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ.
|
Թալինի համայնքապետարանը շարունակաբար իրականացնում է ծրագրեր՝ համայնքի բնակիչների անվտանգությունն ապահովելու և հասարակական կարգը վերահսկելու նպատակով։ Այս շրջանակում Թալին համայնքի Թալին քաղաքի, ինչպես նաև Նոր Արթիկ, Սուսեր, Զարինջա, Հացաշեն, Ոսկեթաս, Կարմրաշեն, Դավթաշեն, Ներքին Բազմաբերդ, Արագածավան և Արտենի բնակավայրերի գլխավոր փողոցներում և պուրակներում տեղադրվել են տեսախցիկներ։ Տեսախցիկների տեղադրումը միտված է կանխարգելելու իրավախախտումները, բարձրացնելու անվտանգությունը և ապահովելու համայնքի բնակիչների ու այցելուների անվտանգ կենսագործունեությունն ու հասարակական կարգը:
|
|
25.03.25
ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՍՏԱՑՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
«Թալինի համայնքային մարզական կենտրոն» ՀՈԱԿ-ի մարզագույքն օրերս հագեցվել է նոր գույքով: Ձեռք է բերվել ոտքերի համար նախատեսված մարզասարք, մարմնամարզական այծիկ, ֆիտնեսի համար նախատեսված մարզագույք։Փոխվել են Սուսեր բնակավայրի մշակույթի տան դուռն ու պատուհանները:Կոմունալ և բարեկարգման աշխատանքները Թալին քաղաքում շարունակում են իրականացվել մեծ թափով:Զովասարի վարչական շենքի, Ակունքի գրադարանի, Մաստարայի մանկապարտեզի, Ծաղկասարի վարչական շենքի և Եղնիկի վարչական շենքի ու գրադարանների դռները փոխարինվել են նորերով, Ծաղկասարի վարչական շենքի պատուհանները ևս փոխվել են։Թալինում շարունակվում են կանաչապատման աշխատանքները.Թալին քաղաքում շարունակվում են բնապահպանական և կանաչապատման աշխատանքները՝ նպատակ ...
Մանրամասն |
|
24.03.25
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Թալին քաղաքում մեծ թափով և ակտիվ կերպով ընթանում են կոմունալ բազմաբնույթ աշխատանքներ, այդ թվում`Անօրինական գույքի ապամոնտաժում,Լուսավորության համակարգի արդիականացում,Չորացած ծառերի էտում,Տարածքների մաքրում և բարեկարգում,Կոմունալ բարեկարգման այլ աշխատանքներ:Թալին համայնքի կոմունալ գույքը համալրվել է նոր աղբամաններով.Թալին համայնքում շարունակվում են բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այս շրջանակում համայնքի կոմունալ գույքը համալրվել է աղբամանների նոր խմբաքանակով՝ նպաստելով քաղաքի մաքուր տեսքին:Համայնքապետարանը կոչ է անում բնակիչներին պահպանել մաքրությունը և պատշաճ օգտվել նոր տեղադրվող աղբամաններից՝ նպաստելով ավելի կոկիկ ու բարեկարգ Թալին ունենալուն։Թալինի ...
Մանրամասն |
|
24.03.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները և մի շարք բաժինների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքային զարգացման ընթացիկ ծրագրերը, ընթացիկ աշխատանքների առաջընթացը, ինչպես նաև առաջիկա անելիքները։ Հատուկ ուշադրություն դարձվեց համայնքի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված նախագծերին, բնակիչների բարձրացրած խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։
|
|
24.03.25
ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ․
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի ղեկավար կազմն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրին Թալին համայնքի վարչական տարածքների ղեկավարների մասնակցությամբ։Հանդիպման առանցքում էին համայնքի ընդհանուր բարեկարգման, խմելու ջրի մատակարարման, շրջակա միջավայրի պահպանության, համայնքային գույքի կառավարման, բնակավայրերում ենթակառուցվածքների բարելավման, պատմամշակութային տարածքների պահպանության, ինչպես նաև համայնքի եկամուտների կատարման հարցերը։ Քննարկվեցին առաջիկա ծառատունկին, կանաչապատմանը և համայնքի մաքրությանն ուղղված հարցերի վերաբերյալ մանրամասներ, համայնքի բնակավայրերի հանգստյան գոտիներում և ձորերում նախատեսվող բարեկարգումների և այլ թեմաների վերաբերյալ հարցեր։Թալին համայնքի ղեկավար ...
Մանրամասն |
|
24.03.25
ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Սիրելի՛ բնակիչներ, սույն թվականի ապրիլի 1-10-ը ընկած ժամանակահատվածում Թալին համայնքում կանցկացվի «Անդրանիկ Մանուկյանի անվան վոլեյբոլի համայնքային մրցաշար»։Մրցաշարի նպատակն է՝ նպաստել Թալին համայնքում վոլեյբոլի զարգացմանը, հետաքրքրություն առաջացնել սպորտի և առողջ ապրելակերպի նկատմամբ։-Մրցաշարին կարող են մասնակցել մինչև մարտի 26-ը հայտ ներկայացրած վոլեյբոլի թիմերը։ Թիմի կազմում ընդգրկել առավելագույնը 10 մարզիկներ։-Մրցաշարին կարող են մասնակցել տվյալ բնակավայրի բնակիչ հանդիսացող 18-իցբարձր տարիքի ոչ պրոֆեսիոնալ մարզիկներ։Մրցաշարին մասնակցելու համար կարող եք մոտենալ բնակավայրերի վարչական տարածքներ կամ Թալինի Գ․Ավդալյանի անվան մարզական կենտրոն (ժամը 14։30-18։00 ): Հայտերն ընդունվում են ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |