 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2025 թվականի N 51-Ա
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 27.02.2023 ԹՎԱԿԱՆԻ «ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» N 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով և «Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2004 թ-ի ապրիլի 22-ի N 633-Ն որոշման 7-րդ կետով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի ղեկավարի 2023թ. փետրվարի 27-ի N 184-Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածներում կատարել փոփոխություններ.
Հաստատել՝ 1) Թալին համայնքի քաղաքացիական պաշտպանության շտաբի կազմը համաձայն հավելված 1-ի: 2) Թալին համայնքի քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ցուցակը համաձայն հավելված 2-ի:
2.Ուժը կորցրած ճանաչել 2024թ․ հունվարի 15-ի N 63-Ա որոշումը:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Տ. ՍԱՓԵՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թալին