Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 1012-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ք.ԹԱԼԻՆ Հ․ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 15/13 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՇՈՂԻԿ ՖԱՀՐԱԴՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Շողիկ Ֆահրադյանի 05․02․2024թ-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Շողիկ Ֆահրադյանի կողմից Թալին համայնքի, ք.Թալին Հ․Թումանյան փողոց 15/13 ավտոտնակ հասցեում, 02-003-0059-0113 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 36,48քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ ավտոտնակը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Շողիկ Ֆահրադյանի կողմից Արագածոտնի մարզ Թալին համայնք ք.Թալին Հ․Թումանյան փողոց 15/13 ավտոտնակ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0059-0113 ծածկագրով 36,48քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված 36,48քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Շողիկ Ֆահրադյանի սեփականություն և

-հողի արժեքը՝ 36,48քմ x 1221 = 44542 (քառասունչորս հազար հինգ հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ:

-շինության արժեքը՝ 36,48քմ x 1209 = 44104 (քառասունչորս հազար մեկ հարյուր չորս) ՀՀ դրամ:

-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`92250 (իննսուներկու հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ,

-ընդամենը` 180896 (մեկ հարյուր ութսուն հազար ութ հարյուր իննսունվեց) ՀՀ դրամով օտարել Շողիկ Ֆահրադյանին:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Տ. ՍԱՓԵՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թալին