Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2025 թվականի N 50-Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 01.03.2023 ԹՎԱԿԱՆԻ «ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ» N 19-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով և «Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2004 թ-ի ապրիլի 22-ի N 633-Ն որոշման 7-րդ կետով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հավելված 1-ին, 2-րդ, 3-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝ բնակչության թվաքանակը 38769 մարդ, 0-1.5 տարեկան 746 մարդ, 1.5-7 տարեկան 2394 մարդ, 7-16 տարեկան 4563 մարդ, 16-62 տարեկան 25157 մարդ, 63 տարեկան և բարձր 5909 մարդ, ըստ սեռի 18830 իգական, 19939 արական, բնակչության խտությունը 1 կմ2 վրա 40 մարդ:
2.Ուժը կորցրած ճանաչել 2024թ․ հունվարի 15-ի N 62-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Տ. ՍԱՓԵՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թալին