Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «ՍԱՆՌԵՅ» ՍՊԸ-ի տնօրենի 19․05․2023թ․ №056/3599 դիմումը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն էլեկտրահաղորդման օդային գիծ անցկացնելու համար, ըստ ներկայացված իրադրության հատակագծի «ՍԱՆՌԵՅ» ՍՊԸ-ին տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-003-0079-0504 կադաստրային ծածկագրով 0,0478 հա, 02-003-0737-0002 կադաստրային ծածկագրով 0,001684 հա, 02-003-0223-0052 կադաստրային ծածկագրով 0,0502 հա, 02-003-0781-0002 կադաստրային ծածկագրով 0,001782 հա, 02-003-0224-0639 կադաստրային ծածկագրով 0,0579 հա, 02-003-0780-0003 կադաստրային ծածկագրով 0,001409 հա, 02-003-0224-0635 կադաստրային ծածկագրով 0,0344 հա, ընդամենը՝ 0,195175 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նկատմամբ։ 2.«ՍԱՆՌԵՅ» ՍՊԸ-ի հետ 19 տարի ժամկետով կնքել սերվիտուտի պայմանագիր, տարեկան վարձավճար սահմանելով 98.000 (իննսունութ հազար) ՀՀ դրամ՝ մեկ հողակտորի հաշվով 14000 ՀՀ դրամ։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |