Ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 22․06․2012թ․ N-822-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Թալին համայնքի Արագածավան բնակավայրի բնակիչ Ալիսա Կառլենի Ավդալյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.02-016-323-001, 02-016-305-036, 02-016-306-025, 02-016-318-003, 02-016-089-009 ծածկագրերով անշարժ գույքերի (հողամասերի) համար հաշվարկված՝ 316.173 ՀՀ դրամ տույժի գումարի չափով Ալիսա Կառլենի Ավդալյանին տրամադրել արտոնություն՝ պայմանով, որ դիմումատուն պարտավորվում է հնարավորինս սեղմ ժամկետում մարել անշարժ գույքի հարկի ապառքի գումարները: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |