Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի ավագանու 28.02.2023թ. N06-Ն որոշմամբ հաստատված Թալին համայնքի 2023թ-ի տարեկան բյուջեում կատարել փոփոխություններ համաձայն կից հավելվածի: 2.Հաստատել Թալին համայնքի 2023թ-ի տարեկան բյուջեն կատարված փոփոխություններով համաձայն 1-6 հատվածների: 3.Հաստատել Թալին համայնքի 2023թ-ի տարեկան բյուջեն` -Եկամուտների մասով – 1801589.2 հազ.դրամ (վարչական բյուջե) -Եկամուտների մասով – 661046.4 հազ.դրամ (ֆոնդային բյուջե) -Պահուստային ֆոնդ – 150.000 հազ.դրամ -Ծախսերի մասով – 1821836.1 հազ.դրամ (վարչական բյուջե) -Ծախսերի մասով – 878252.8 հազ.դրամ (ֆոնդային բյուջե) -Պակասուրդ - 237453,3 հազ.դրամ 4.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 28.02.2023թ-ի N 06-Ն որոշման 1-8-րդ կետերը: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |