Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի մարտի 22-ին Շղարշիկ բնակավայրում Շղարշիկի տուֆերի հանքավայրի «Արևմտյան» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ԷՅ ԴԻ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրենի 21․02․2024 թվականի գրությունը․
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ նախնական համաձայնություն «ԷՅ ԴԻ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությանը Շղարշիկ վարչական բնակավայրի տարածքում Շղարշիկի տուֆերի հանքավայրի «Արևմտյան» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման համար: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |