Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 04․05․2023թ. N 2/փ-115 դրական եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0218-0675 կադաստրային ծածկագրով 14,69226 հա մակերեսով և 02-016-0218-0674-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.37914 հա մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողերից, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողերի: 2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |