Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 31․08․1999թ-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Թալին համայնքի պատվավոր քաղաքացի Տիգրան Սաֆարյանի ընտանիքի նախաձեռնությամբ և միջոցներով պատվիրված Տիգրան Մեծի և Վարդան Մամիկոնյանի մարմարակերտ հուշարձանները Թալին քաղաքի հրապարակում տեղադրելու համար։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |