Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի ավագանու 18.11.2022թ.-ի <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N30-Ա որոշման թիվ 1 հավելվածում ավելացնել 18-րդ տող՝ երեք վարորդի հաստիք ամսեկան 170,0 հազ. դրամ պաշտոնային դրույքաչափով և 19-րդ տող՝ մեկ հաշվապահի հաստիք ամսեկան 260,0 հազ. դրամ պաշտոնային դրույքաչափով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ-ի հունիսի 1-ից: |