Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով և 37-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի ավագանու 18.11.2022թ-ի <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N30-Ա որոշման թիվ 1 հավելվածը հաստատել նոր խմբագրությամբ համաձայն կից հավելվածի: 2.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 31․05․2023թ-ի N 74-Ա որոշումը։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ-ի հոկտեմբերի 2-ից։ |