Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, նկատի ունենալով Գարեգին Ավդալյանի ունեցած մեծ ներդրումը Թալին քաղաքում սպորտի զարգացման գործում, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, ք.Թալին Մ.Գորկու փ. 11 հասցեում գտնվող մարզադպրոցը անվանակոչել Գարեգին Ավդալյանի անվամբ: |