Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախաձեռնությունը, նկատի ունենալով Ֆրանսիայի ազգային հերոս, հայազգի բանաստեղծ Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի պանթեոն տեղափոխելու հանգամանքը և Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Միանալով Միսաք Մանուշյանի հիշատակի հավերժացմանն ուղղված նախաձեռնությանը, տալ համաձայնություն ք.Թալին, Շահումյան 3 հասցեում գտնվող «Թալինի համայնքային կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի ընթերցասրահը անվանակոչելու Միսաք Մանուշյանի անվամբ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |