Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 14.01.2010թ. թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով և 02.09.2016թ. թիվ 898-Ն որոշման պահանջներով, նպատակ ունենալով կանոնակարգելու Թալին համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը և վարձակալության տրամադրման վարձավճարների դրույքաչափերը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Համաձայնություն տալ Թալին համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրմանը (արոտավայրերի և խոտհարքների մակերեսները համաձայն հավելված 1-ի):
2.Հաստատել Թալին համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման տրամադրման 1 հա-ի վարձավճարը' համաձայն հավելված 1-ի:
3.Ընդունել ի գիտություն, որ ՀՀ կառավարության 2010թ. թիվ 1477 որոշման համաձայն' պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա գտնվող արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրերը կնքվում են պարզ գրավոր ձևով` մինչև 3 տարի ժամկետով:
4.Համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու տրամադրումը իրականացնել սույն որոշմամբ սահմանված կարգի խիստ պահպանմամբ:
5.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |