Այսօր: Երեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 93-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔԻ Մ.ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑԸ ԵՎ Մ.ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38.1. հոդվածով, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է`

1.Թալին քաղաքի Մ.Գորկու փողոցը և Մ.Գորկու փողոցի 1-ին նրբանցքը անվանափոխել Մկրտիչ Հարությունյանի անվան փողոց և համապատասխանաբար Մկրտիչ Հարությունյանի անվան փողոցի 1-ին նրբանցք։
2.Նախկին Մ.Գորկու փողոցի և Մ.Գորկու փողոցի 1-ին նրբանցքի բնակիչներին ազատել անվանափոխության հետ կապված հասցեի որոշման համար գանձվող տեղական վճարից։
3.Չեղյալ համարել Թալին համայնքի ավագանու 28 հունիսի 2023 թվականի N81-Ա որոշումը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner