Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, Գայի փողոց 1 հասցեում գտնվող վարչական շենքի կիսանկուղային հարկից 48,29քմ տարածք չորս տարի ժամկետով, ամսեկան 50,0 հազար դրամ վարձավճարով Թալին համայնքի բնակիչ Հարություն Ավագյանին տրամադրելու համար, պայմանով, որ քաղաքացին 2023թ-ի ընթացքում վերանորոգելու է հատկացված տարածքը։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ-ի մայիսի 1-ից: |