Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Թալին համայնքի ավագանու 27․12․2023թ․-ի N159-Ա որոշմամբ հաստատված գույքացուցակներում կատարել փոփոխություններ՝
1) Թալինի համայնքապետարանի գույքացուցակներում ըստ բնակավայրերի ավելացնել 2024թ-ի ապրիլի 22-ի դրությամբ ձեռք բերված գույքը՝ համաձայն հավելված 1-ի։
2) Թալին համայնքի ՀՈԱԿ-ների գույքացուցակներում ավելացնել 2024թ-ի ապրիլի 22-ի դրությամբ ձեռք բերված գույքը՝ համաձայն հավելված 2-ի։
3) Համայնքապետարանի գույքացուցակներից ըստ բնակավայրերի հանել 2024թ-ի ապրիլի 22-ի դրությամբ օտարված գույքը՝ համաձայն հավելված 3-ի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից : |