Այսօր: Երեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 55-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 8-րդ գլխի 44-րդ կետի Ը-ենթակետով, հիմք ընդունելով 22.09.2020թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Օգտակար հանածոների արդյունահանման և(կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» N ՇԱԹ-29/626 թույլտվությունը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության NL-626 Լեռնահատկացման ակտը, «ՀԻՍԱԼԳԱԳ» ՍՊԸ-ի 13.04.2023թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-060-0102-0023 կադաստրային ծածկագրով՝ 0,1153 հա մակերեսով, 02-060-0102-0022 կադաստրային ծածկագրով՝ 0,2165 հա մակերեսով և 02-060-0102-0025 կադաստրային ծածկագրով՝ 0,4908 հա մակերեսով՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասերը Ընդերքի օգտագործման նպատակով, վարձակալության իրավունքով տրամադրել «ՀԻՍԱԼԳԱԳ» ՍՊԸ-ին։
2.«ՀԻՍԱԼԳԱԳ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 22.09.2036 թվականը, մեկ հեկտարի համար տարեկան սահմանելով 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner