Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1․Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող ( 2008 թվականի արտադրության, գույնը կապույտ, շարժիչը-362046, ամրաշրջանակ 80868844, պետհամարանիշ 6875 ԼՏ, տեխնիկական վկայագիր Բ-003076, ՄՏԶ-82․1) մակնիշի տրակտորը (Էքսկավատորը), հակավորման մեքենան և շարքացանը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համար և հաստատել մեկնարկային գին՝ տարեկան 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ վարձավճար։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |