Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում տեղական տուրքերի և վճարների 2023թ-ի տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին 2022 թվականի նոյեմբերի 28-ի N61-Ն որոշման հավելվածի՝ տեղական վճարներ բաժնի 15-րդ կետից հետո, լրացնել 16-րդ կետը հետևյալ բովանդակությամբ՝
Թալին համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքով (փոխադրամիջոցներ և տեխնիկա) համայնքի բնակիչներին ծառայություններ մատուցելու համար սահմանել տեղական վճար՝
ա)բեռների ներհամայնքային բեռնափոխադրումների համար անկախ հեռավորությունից- 5000 ՀՀ դրամ.
բ)բեռների միջհամայնքային բեռնափոխադրումների համար 1 կմ-ը 300 ՀՀ դրամ.
գ)տեխնիկայի (տրակտոր) համար՝ 1 ժամը- 10.000 ՀՀ դրամ: |