Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով և համայնքի ավագանու կանոնակարգի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի ավագանու 2024թ-ի ապրիլի 15-ի արտահերթ նիստի օրակարգը.
1)Արագածավան բնակավայրում սառնարանային պահեստային շենքի կառուցման համար «ՎՌ ԱՐՄԵՆԻԱՆ ՖՐՈՒԹ» ՍՊ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին։ 2) Ն․ Սասնաշեն բնակավայրում նոր դպրոցի կառուցման համար «ԱՎԱՆԳԱՐԴ ՇԻՆ» ՍՊ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին։ 3) Ագարակավան բնակավայրում կրթահամալիրի կառուցման համար «ԱՐՄՍՎԵ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին։ 4) Համայնքի սեփականություն հանդիսայող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։ 5)Շղարշիկի տուֆերի հանքավայրի «ԱՐԵՎՄՏՅԱՆ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման համար «ԷՅ ԴԻ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |