Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի ավագանու 27․12․2023թ-ի՝ <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 158-Ա որոշման թիվ 1 հավելվածի 10-րդ տողում ավելացնել՝ երկու ջրբաժանի հաստիք ամսեկան 135,0 հազ․ դրամ պաշտոնային դրույքաչափով, 14-րդ տողում ավելացնել՝ չորս հավաքարարի հաստիք ամսեկան 150,0 հազ․ դրամ պաշտոնային դրույքաչափով և 19-րդ տողում ավելացնել՝ հատուկ բանվորի չորս հաստիք ամսեկան 165,0 հազ․ դրամ պաշտոնային դրույքաչափով: 2.10-րդ հավելվածի 7-րդ տողում ավելացնել՝ մեկ խոհարարի օգնականի հաստիք ամսեկան 105,0 հազ․ դրամ պաշտոնային դրույքաչափով։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ-ի ապրիլի 1-ից: |