Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հիմք ընդունելով <<Շարոսոլար>> ՍՊ Ընկերության 09.03.2023թ. դիմումը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն, ըստ ներկայացված իրադրության հատակագծի <<Շարոսոլար>> ՍՊԸ-ին պատկանող արևային կայանի երկայնքով շահագործման և սպասարկման գոտի անցկացնելու նպատակով Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող 02-057-0109-0401 ծածկագրով, 0,27151 հա մակերեսով և 02-057-0109-0402 ծածկագրով, 0,16802 հա մակերեսով հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտով) օգտագործման տրամադրելու համար: 2.<<Շարոսոլար>> ՍՊԸ-ի հետ 20 տարի ժամկետով կնքել (սերվիտուտով) հողամասի օգտագործման պայմանագիր, տարեկան վարձավճար սահմանելով 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |