Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Նոր Արթիկ և հարակից բնակավայրերում չկան համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատություններ և «Վաղ մանկական զարգացման կենտրոնը» հնարավորություն է տալիս տվյալ բնակավայրերի նախադպրոցական տարիքի երեխաներին ներգրավել նախադպրոցական ուսումնական գործընթացում, ուստի ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> Թալին համայնքի ավագանու 24.10.2022թ.-ի N11-Ա որոշման հավելվածի «Քաղաքացիական աշխատանք իրականացնող անձնակազմ» բաժնում ավելացնել վաղ մանկական տարիքի զարգացման կենտրոնի դաստիարակի երկու հաստիք՝ 1,5 հաստիքային միավորով, 105 000 (մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից: |