Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի առաջին և 2-րդ մասերի, 76-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 14.01.2010թ. 16-Ն որոշմամբ հաստատված հավելվածի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգ»-ի երրորդ գլխի 9-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկվող՝ պետական սեփականություն հանդիսացող 02-016-0528-0032 կադաստրային ծածկագրով, 1,0558 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը մրցույթով, 10 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու և որպես մեկարկային գին մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 12.000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |