Այսօր: Երեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 68-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 8-րդ գլխի 44-րդ կետի «Ը»-ենթակետով, հիմք ընդունելով 22.02.2017թ-ի ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության թիվ N ՇԱԹ-29/553 «Օգտակար հանածոների արդյունահանման և(կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն»-ը, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության թիվ NL-553 Լեռնահատկացման ակտը, ՀՀ Վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/4806/05/17 վարչական գործով 20.11.2018թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճիռը, «Մխիթար Պապիի Թոռնիկներ» ՍՊԸ-ն 20.06.2022թ-ի դիմումը և Թալին համայնքի ղեկավարի 12.07.2022թ-ի N 142–Ա որոշումը,

Թալին համայնքի ավագանին որոշում է`

1.Տալ համաձայնություն Թալին համայնքի Կարմրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-059-0110-0093 կադաստրային ծածկագրով՝ 0,1391 հա, 02-059-0110-0094 կադաստրային ծածկագրով՝ 9,9537 հա, 02-059-0110 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված՝ 0,5905 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը և 02-059-0510 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված՝ 0,7946 հա ՝ գյուղատնտեսական նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու «Մխիթար Պապիի Թոռնիկներ» ՍՊԸ-ին։
2.«Մխիթար Պապիի Թոռնիկներ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 22.02.2067 թվականը, մեկ հեկտարի համար տարեկան սահմանելով 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner