Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ և 31-րդ կետերով, հիմք ընդունելով Հ/Ձ Լևանտինա Ինխեներիա կոնստրուցիոն և Օբրաս Պուբլիկաս Ռեգադիոս (LIC-OPR) կազմակերպության կողմից 11/03/2024թ-ին ստացած N Տ-2024-058 գրությունը և այդ գրությանը կից հավելված 1-ում ներկայացված տեղեկատվությունը. Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած ժայռային հանույթ կուտակելու և շարժական ջարդիչ կայաններ տեղակայելու նպատակով Լևանտինա Ինխեներիա կոնստրուցիոն և Օբրաս Պուբլիկաս Ռեգադիոս (LIC-OPR) կազմակերպությանը տրամադրել վերոնշյալ կադաստրային ծածկագրերով հողատարածքների օգտագործման ժամանակավոր թույլտվություն։ 2.Թույլատրել Լևանտինա Ինխեներիա կոնստրուցիոն և Օբրաս Պուբլիկաս Ռեգադիոս (LIC-OPR) կազմակերպությանը ժամանակավորապես օգտագործել վերոնշյալ հողատարածքը մինչև «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՏՐԱՆՇ 2, ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ-ԲԱՎՐԱ (ՍԿՍԱԾ ԿՄ 37+545-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՄ 71+435) ՄՈՏ 34.0 ԿՄ Մ1 ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՑՄԱՆ» ծրագրի իրականացման ավարտը, բայց ոչ ավել քան 2 տարի ժամկետով։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |