Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 12.04.2001թ. N286-Ն որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>>-ի 44-րդ կետի <<Ը>> ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Սերժիկ Ներսիսյանի 30.01.2023 թվականի դիմումը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն, Սերժիկ Ներսիսյանի հետ կնքված, Թալին համայնքի Մաստարա վարչական տարածքում գտնվող 02-069-0322-0034 ծածկագրով 2,4779 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարով՝ մինչև 2028թ-ի մարտի 1-ը երկարաձգելու համար, վարձակալության տարեկան վճարը սահմանելով 37․000 (երեսունյոթ հազար) ՀՀ դրամ: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ-ի մարտի 1-ից։ |