Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 14-ին Արագածավան բնակավայր 1 հողամաս հասցեում գտնվող հողամասում սառնարանային պահեստային շենքի կառուցման ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ՎՌ ԱՐՄԵՆԻԱՆ ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ի տնօրենի 16․02․2024 թվականի գրությունը․
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ նախնական համաձայնություն «ՎՌ ԱՐՄԵՆԻԱՆ ՖՐՈՒԹ» ՍՊ ընկերությանը Արագածավան բնակավայր 1 հողամաս հասցեում գտնվող արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 4,2098 հա հողամասի վրա սառնարանային պահեստային շենք կառուցելու համար: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |