Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 22.03.2023թ. N 2/փ-68 դրական եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-069-0336-0038-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.04373 հա, 0.54891 հա, 02-069-0336-0040-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.08865 հա, 0.68584 հա և 02-069-0336-0001-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.8567 հա, (ընդամենը՝ 2.22383 հա) մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողերից, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության հողերի: 2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |