Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով , հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի 05.06.2017թ. գրությունը և ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.05.2017թ. N-73 եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է ` 1.Հաստատել Թալին քաղաքի Գայի 68 հասցեում 02-003-0223-0004 ծածկագրի տակ գտնվող 2,3399հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը ` արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից էներգետիկայի , տրանսպորտի , կապի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության , էներգետիկայի գործառնական նշանակության հողերի : 2.Թալին համայնքի ղեկավարին ` << Քաղաքաշինության մասին >> ՀՀ օրենքի 14.3 –րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում : 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից :
Կողմ -8 Դեմ -0 Ձեռնպահ -0 1.Արամյան Արամ 2.Ավետիսյան Գաբրիել 3.Գևորգյան Թամարա 4.Գրիգորյան Նարեկ 5.Գասպարյան Արարատ 6.Գրիգորյան Աշոտ 7.Գրիգորյան Մանվել 8.Գալստյան Մարտուն |