Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով <<ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի 12/09/2023թ-ի N <<245-02/Վ-023>> եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքը՝ MERCEDES-BENZ S-500 4MATIC մակնիշի, 2008թ-ի արտադրության թեթև մարդատար ավտոմեքենան աճուրդ-վաճառքով օտարելու և հաստատել մեկնարկային գին՝ համաձայն հավելվածի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |