Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի ապրիլի 2-ին Ագարակավան բնակավայրում կրթահամալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ԱՐՄՍՎԵ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրենի 29․02․2024 թվականի գրությունը․
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ նախնական համաձայնություն «ԱՐՄՍՎԵ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը Թալին համայնքի Ագարակավան բնակավայրում կրթահամալիր կառուցելու համար: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |