Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Քերոբ Գառնիկի Մկրտչյանի 13․08․2024 թվականին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, Ժողովրդական դեպուտատների Թալինի շրջանային սովետի գործադիր կոմիտեի կողմից 11․10․1990թ-ին տրված թիվ 54 միասնական օրդերը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող ք․ Թալին Մ․ Քոթանյան փողոց 11 շենք 57 հասցեում գտնվող բնակարանը փաստացի տիրապետող քաղաքացի Քերոբ Գառնիկի Մկրտչյանին (ծնված 16․11․1955թ․), իր ընտանիքի անդամներ՝ Անուշիկ Սերժիկի Չալաբյանին (ծնված 05․07․1963թ․), Նարինե Քերոբի Մկրտչյանին (ծնված 07․04․1988թ.) և Անի Քերոբի Մկրտչյանին (ծնված 20․10․1989թ․) նվիրելուն։ 2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ գանձել քաղաքացի Քերոբ Գառնիկի Մկրտչյանից։ 3.Համայնքի ղեկավարին՝ օտարման գործընթացն ավարտելուց հետո գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություն։ 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |