Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթներով՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2.Հաստատել Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2023 թվականի (ամենամյա) ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
3.Հաստատել Թալին համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների կառավարման 2023 թվականի (ամենամյա) ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |