Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով և 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Թալին համայնքի 2024թ.-ի տարեկան ճշտված բյուջեն՝ Եկամուտների մասով – 2259088,7 (հազ. դրամ)/վարչական բյուջե/ Եկամուտների մասով – 1550000 (հազ. դրամ)/ֆոնդային բյուջե Պահուստային ֆոնդ – 350,000 (հազ. դրամ) Ծախսերի մասով – 2259088,7 (հազ. դրամ) /վարչական բյուջե / Ծախսերի մասով – 1763000 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/ Պակասուրդ – 213000.0 (հազ. դրամ) 2. Հաստատել Թալին համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեն համաձայն կից հավելվածի։ 3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։ 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։ 5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։ 6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։ 7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։ 8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։ 9. Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։ 10. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։ 11.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թվականի հունվարի 1-ից: |