Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքում 2023 թվականի մանկապարտեզների ծնողական գումարների համար սահմանել հետևյալ արտոնությունները՝ 1)44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ընդհարումների, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների նախադպրոցական տարիքի երեխաների համար՝ անվճար. 2) 2/երկու/ և ավելի անչափահաս երեխա ունեցող, նպաստառու ընտանիքների 2-րդ և հաջորդ երեխաների համար՝ անվճար. 3) անչափահաս երեխա ունեցող, նպաստառու ընտանիքների երեխաների համար՝ 3000/երեք հազար/ ՀՀ դրամ. 4) 2/երկու/ և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների երեխաներից 2-րդ-ի համար 2000/երկու հազար/ ՀՀ դրամ, 3-րդ-ի համար անվճար. 5) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ 3000/երեք հազար/ ՀՀ դրամ. 6) Թալին համայնքի «Արագածավանի մանակապարտեզ ՀՈԱԿ»-ում առկա են «չքնելու ռեժիմ» և «մեկանգամյա սնունդ» պայմանները, ուստի ծնողական գումարի համար սահմանել 2000/երկու հազար/ ՀՀ դրամ արտոնություն։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից: |