Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգը. 1) Թալին համայնքի ավագանու 2023թ. փետրվարի 28-ի N 02-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկ.Ա.Հարությունյան) 2)Թալին համայնքի ավագանու 24.10.2022թ-ի <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N11-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: (Զեկ.Ա.Հարությունյան) 3) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող ՄՏԶ-82․1 1ЭО 1 Ա մակնիշի էքսկավատորը վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ.Լ.Կարապետյան) 4) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հակավորման մեքենան վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ.Լ.Կարապետյան) 5) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թալին քաղաքի Մ.Գորկու փողոցն անվանափոխելու մասին: ( Զեկ.Լ.Ավագյան) 6) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականություն հանդիսացող «Թալինի համայնքային կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի ընթերցասրահը անվանակոչելու մասին: ( Զեկ.Լ.Ավագյան) 7) Տիգրան Սաֆարյանին Թալին համայնքի «Պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: ( Զեկ.Լ.Ավագյան) 8) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: ( Զեկ.Գ.Միրզախանյան) 9) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: ( Զեկ.Գ.Միրզախանյան) 10) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: ( Զեկ.Գ.Սարգսյան) 11) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող ՄՏԶ-82.1 մակնիշի էքսկավատորը, շարքացանը և հակավորման մեքենան վարձակալության տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ.Լ.Կարապետյան) 12) Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: (Զեկ.Ա.Դիլանյան) 13) Թալին համայնքի 2023թ-ի տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ.Ց.Մկրտչյան) 14) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստի օրը սահմանելու մասին: (Զեկ.Ս.Սիմոնյան)
|